Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆԹԵԼ-Ը ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ

Տնտեսություն

«ԱրմենՏել» ընկերության լրացուցիչ թողարկվելիք արժեթղթերի մի մասը՝ վաճառքի նպատակով, հնարավոր է ներկայացվի Հ-ի ֆոնդային բորսայում:

Ըստ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի, այդ դեպքում մեր ներդրողներին կառաջարկվեն Հայաստանում ամենագրավիչ արժեթղթերը: Այս մասին առայժմ վերջնական որոշում կայացված չէ: Սակայն բանակցություններ «ԱրմենՏելի» ղեկավարության եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների մակարդակով արդեն տարվում են:

Ի դեպ, այսօր Հայաստանի ֆոնդային բորսան նշում է իր ստեղծման առաջին տարեդարձը: