Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԲԵՐՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Սպորտ

Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայացավ Ալբերտ Մնացականյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցում էին Երեւանի, Գյումրիի, Էջմիածնի, Ստեփանավանի եւ այլ քաղաքների պատանի ազատ ոճային ըմբիշներ: Մրցաշարը եւս մեկ անգամ փաստեց, որ այս մարզաձեւը մեծ մասայականություն է վայելում Հայաստանում:

Իհարկե, մրցաշարը օգտակար է պատանի մարզիկներին, սակայն որոշ մարզիչների պատճառով այն նաեւ իր բացասական հետեւանքն է ունենում ըմբիշների վրա: Երբ մարզիկները պարտված էին լքում մրցագորգը, մարզիչները եւ որոշ դեպքերում էլ հարազատները, նրանց վիրավորում էին եւ նույնիսկ ապտակում` նշելով որ նրանցից «սպարտսմեն» դուրս չի գա:

Նման վերաբերմունքը կարող է հոգեբանորեն վատ հետեւանքներ ունենալ պատանիների վրա, որոնք դեռ իրենց առաջին քայելրն են անում այս մարզաձեւում: