Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Հակոբյանը համաձայն է, որ գաղջ մթնոլորտ է (տեսանյութ)

Քաղաքականություն
d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a

«Ես ամբողջությամբ համաձայն եմ Սերժ Սարգսյանի այն գնահատականին, որ երկրում գաղջ մթնոլորտ է։Մենք թունավորված օդ ենք շնչում և արտաշնչում ենք չարություն, արտաշնչում ենք արտագաղթ, անտարբերություն, երբեմն արտաշնչում ենք ինքնասպանություն»,- ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգության» անդամ Ռուբեն Հակոբյանը։

Նա անդրադարձավ նաեւ կարմիր գծերին ու արագաչափերին, առաջարկեց, որ իշխանությունը ոչ իշխանական ուժերի հետ թափանցիկ, առանց դավադրության միասնական ճանապարհային քարտեզ մշակի՝ երկիրը փրկելու համար։

«Սերժ Սարգսյանը պետք է իր մոտ հրավիրի ոչ իշխանական ուժերի առաջնորդներին, պատրաստ լինի ռադիկալ առաջարկություններ ընդունելու. սա պետությունը փրկելու միակ ճանապարհն է, պետության կորստի տագնապը խուճապի է վերածվել»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը ԱԺ ամբիոնից։

Ապա նա ուրիշ առաջարկ արեց, այն է՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մարգարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնեն հրապարակում տղամարդավարի, առանց խաղեր տալու իշխանության հետ, ասեն՝ ժողովուրդ մենք ասել ենք իշխանափոխություն է պետք, պետք է փրկենք պետությունը, հավատացնում եմ՝ իշխանափոխություն կլինի, կրկնում եմ՝ առանց խաղեր տալու»։

Ռուբեն Հակոբյանը ելույթի վերջում հայտնեց, որ բյուջեին դեմ է քվեարկելու։