Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԻՄԻԱԿԱՆ «ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ» ՓԱԹԱԹՈՒՄ ԵՆ ՉՈՐՐՈՐԴ ՓԵՍԱՑՈՒԻ ՎԶԻՆ

Տնտեսություն

Այսօր Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գագիկ Վարդանյանը լրագրողներին նեկայացրեց տնտեսության զարգացման վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Դրանք տարբերվում էին ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններից, քանի որ տնտեսական զարգացման նախարարությունն ինքնուրույն էր վարչական մոնիտորինգ անցկացրել, որով պատրաստվել էր 11 էջանոց փաստաթուղթ: Փոխնախարարն ասուլիսում գրեթե ամբողջությամբ ընթերցեց մոնիտորինգի արդյունքները:

Դրանք թվեր եւ տոկոսներ են, որոնք «ապացուցում» են 2004թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական զարգացումը: Փաստաթղթի գրեթե բոլոր դրույթները սկսվում են «տնտեսական ակտիվության եւ բնակչության կենսամակարդակի աճի ցուցանիշներից մեկն է» արտահայտությամբ:

Նախարարության փաստաթղթում միակ մտահոգիչ դրույթը հետեւյալն է. «ՄԱԿ-ի միջինացված գնահատականներով, դեպի ծով ելք չունենալը Հայաստանի տնտեսական աճը նվազեցնում է 1,5, իսկ արտահանումից ստացվող եկամուտները՝ 15%-ով»:

Առեւտրի փոխնախարարի կարծիքով, մեր երկիրը այս թվերի համեմատ, բացի լրացուցիչ ծախսերից, ավելի մեծ կորուստներ է կրում, հատկապես մրցունակության մասով:

Ավտոտրանսպորտային բեռնափոխադրումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 56,6% աճից նվազել է 13,5%-ի, իսկ օդային բեռափոխադրումների տեսակարար կշիռը մնացել է անփոփոխ՝ 0,1%:

Մեր հարցին՝ ինչու Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը չի հանդիպել լրադրողներին, խուսափու՞մ է հանդիպումից, փոխնախարարը պատասխանեց. «Ճշմարիտյանը Շվեյցարիայում է, իսկ մենք հաշվետվությունը շուտ պետք է ներկայացնեինք, վա՞տ ենք արել»:

Ճշմարիտյանը լրագրողներին հետաքրքրում էր հատկապես «Նաիրիտի» շուրջ առաջացած աժիոտաժի հարցրին այլընտրանքային պատասխան ստանալու համար:

Այդ առումով փոխնախարարն ասաց. «Դեռ չի գտնվել մի ներդրող, որը հասկանա «Նաիրիտի» իմաստը»:

Նա քիմիական գործարանը համեմատեց հոլիվուդյան գեղեցկուհի դերասանների հետ, որի «անհաջող ամուսնություններից» խորհուրդ տվեց չհուսահատվել: