Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՎԻԹԸ ԳՈՂ-ԳՈՂ ՉԷՐ ԵԿԵԼ ԱՍՈՒԼԻՍԻ ՈՒ ԳՆԱՑԵԼ

Տնտեսություն

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարությունում իր երեկվա ասուլիսում բառացիորեն ասել էր հետեւյալը. «Վաղը Արմենթելը կզրկվի GSM ծառայություններից»: Լրագրողները դա բառացի չէին ընկալել, ահա ինչու չէին ծանրացել այդ նախադասության վրա: Այսօր նախարարի հայտարարությունը փաստ է:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, այսօրվանից «Արմենթելի» հետ GSM ծառայություն իրականացնող Ղ-տելեկոմը, նույն ինքը Ղարաբաղ Տելեկոմը, 10 մլն դոլար հիմնադրամով հիմնված ընկերություն է, որը ծածկում է Ղարաբաղի 70 տոկոսը:

Հիշեցնենք, որ Հայաստանյան բջջային կապի ոլորտ մտնելու համար որեւէ փաստացի մրցույթի մասին ոչինչ հայտնի չէ, ինչպես նաեւ հայտնի չէ, թե եթե մեկ գիշերվա մեջ եղել է նման մրցույթ, որո՞նք են եղել մրցակից ընկերությունները, կամ հաղթելու դեպքում ինչպիսին է Ղ-Տելեկոմի մրցույթային առաջարկը: