Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑԱՏԿԻՐ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ -ԿՈՒՆԵՆԱՍ ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ

Մշակույթ

Տիառընդառաջը, որը նշվում է փետրվարի 14-ին, Հիսուսի ծննդյան 40-րդ օրն է: Տիառընդառաջը տոնում են որպես Հիսուսին տաճար բերելու, տաճարին ընծաելու հիշատակի օր: Այդ օրը բոլոր եկեղեցիներում նորապսակների օրհնության կարգ է կատարվում:

Տիարնընդառաջի նախորդ օրը եկեղեցու կանթեղից կամ սուրբ սեղանից կրակ է իջեցվում եւ վառվում է մի մոմ: Քրիստոսին խորհրդանշող այդ մոմից մարդիկ վառում են իրենց տան մոմերը եւ խարույկները: Տյարնընդառաջի կրակի վրայով պետք է ցատկել երեք անգամ:
Սա, ըստ հեթանոսական ավանդույթների ՝ նախ եւ առաջ առողջ ընտանիքի գրավականն է:
Կրակի շուրջը հանդեսներ են կազմակերպում, երգում, պարում: