Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԳԱՖԵՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ. ՏՐԱՄԱԴՐԵԼ՞ ԹԵ ՉՏՐԱՄԱԴՐԵԼ

Տնտեսություն

Խորհրդարանում քննարկվում է «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը: Հիմնադրամը ստեղծել են Հայաստանի կառավարությունը եւ ԱՄՆ-ում գրանցված «Գաֆէսճեան Թանգարանը»: Նորաստեղծ հիմնադրամը ապահովելու է «Կասկադ» համալիրի շահագործումը եւ թանգարանի կառուցումը:

Գաֆէսճեաններին է պատկանում Նահանգներում գտնվող թանկարժեք ապակիների եզակի հավաքածուն: Այն տեղափոխվելու է Հայաստան: Հիմնադրամը նաեւ պատրաստվում է «Կասկադի» տարածքում կառուցվելիք թանգարանում ամիսը մեկ անգամ աշխարհի տարբեր վարպետների աշխատանքների ցուցադրություններ կազմակերպել: Այդ նպատակով պատգամավորներին առաջարկվում է «Գաֆէսճեան Թանգարանին» թույլատրել մշակութային արժեքներ արտահանել եւ ներմուծել: Գաֆէսճեանների ընտանիքը խոստանում է հինգ տարվա ընթացքում խոստանում է «կասկադում» ներդնել 20 մլն ԱՄՆ դոլար:

Ընդդիմադիր պատգամավորները Արշակ Սադոյանի գլխավորությամբ կասկածելի էին համարում Գաֆէսճեաններին տրամադրվելիք արտոնությունները.«Ի՞նչ երաշխիք, որ նորաստեղծ հիմնադրամը կարտահանի եւ կներմուծի միայն իրեն պատկանող թանկարժեք ապակիները, հնարավո՞ր չէ չարաշահել հարկային եւ մաքսային արտոնությունները»:

Հարցը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բացատրեց, որ այսօր էլ «Լինսի» հիմնադրամն օգտվում է նմանատիպ արտոնություններից: Ըստ նրա«Գաֆէսճեանների Թանգարանը» հարկային դաշտում իր առավելությունը օգտագործելու է միայն թանգարանային գործունեությանն օժանդակող մասնագիտական սարքավորումների, ինչպես նաեւ շինանյութի ներկրման համար: Իհարկե, շինանյութն օգտագործվելու է բացառապես «Կասկադի» կառուցապատման նպատակով: Իսկ պատգամավորներին հավելյալ բացատրություններ ներկայացնելու համար գործադիր իշխանությունը խոստանում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ներկայացնել Գաֆէսճեանների հետ պայմանագիրը եւ մանրամասն փաստաթղթեր նրանց գործունեության մասին: Ի դեպ, ԱԺ նոր կանոնակարգի համաձայն այս օրենքն անցնելու է երեք ընթերցում: