Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՐԱՏ- ՑԵՄԵՆՏԻ ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ

Տնտեսություն

2002 թ.-ի հոկտեմբերին «Արարատ-ցեմենտ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվեց «Մուլտի գրուպ» կոնցեռնի պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Ձեռնարկության հիմնական անձնակազմը Արարատ քաղաքի բնակչությունն է՝ 1550 հոգի:

«Այս կոլեկտիվը, իմ կոլեկտիվն է»,- ասում է Գագիկ Ծառուկյանը եւ ավելացնում, որ ձեռնարկությունը կարելի էր աշխատեցնել 6-7 հարյուր հոգով, բայց ձեռնարկության տնօրինությունը չի գնացել «օպտիմալացման» հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արարատ-ցեմենտը» քաղաքի միակ աշխատող «օբյեկտն է»:

Աշխատանքային արդյունքների ամփոփմանը, որը կատարվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին, մասնակցում էին ձեռնարկության բոլոր աշխատակիցները: Վերջիններիս իհարկե գրավում էր ոչ այնքան հաշվետվությունը, ձեռնարկության ձեռքբերումներն ու կոլեկտիվ հավաքը, այլեւ Գագիկ Ծառուկյանի պատրաստած նվերներն ու պարգեւները, որոնք գործարարը տալիս է աշխատանքում աչքի ընկած եւ աշխատանքին նվիրված մարդկանց:

Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ եղան թանկարժեք նվերներ՝ երեք ավտոմեքենա, ննջասենյակի երկու կահույք, տասնյակ հեռուստացույցեր եւ երաժշտական կենտրոններ: Մյուսները, այսինքն ողջ անձնակազմը պարգեւատրվեց դրամական պարգեւով:

ՑԵՄԵՆՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

«1990 թվականին վերագործարկված «Արարատ-ցեմենտ» ՊՓԲԸ-ի սեփականաշնորհումը էապես ազդել է թե որակի եւ թե արտադրական ծավալների վրա»,- ասում է Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա, ցեմենտի որակը ոչ թե նախկին գոստերով է չափվում, այլ եվրոպական չափանիշներով: Եթե սեփականաշնորհման առաջին տարում, այսինքն 2002 թ.-ի ինը ամսվա կտրվածքով, արտադրանքը կազմել է 137հազար 173 տոննա, իսկ արտահանումը՝ 590 տոննա, ապա 2004 թ.-ին արդեն 236 հազար 854 տոննա եւ արտահանվել է 105հազար 843 տոննա ցեմենտ:

«Մենք իրացման խնդիր չունենք», ասում է հայ գործարարը: Այսօր հայկական ցեմենտը, Գագիկ Ծառուկյանի հավաստմամբ, կայուն շուկա ունի Վրաստանում, Պարսկաստանում, շուտով նաեւ Իրաքում: Ավելացնենք, որ ԱՊՀ երկրներում նմանատիպ գործարանները ընդամենը չորսն են: