Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամ երեխայի երազանքն իրականացել է

Հասարակություն
ebc817d3ab2649f3c464d8d9bbdef2de

«Հաշմանդամ երեխային մեկուսացնելը պատիժ է». այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներառական կրթությանը` այսպես սկսեց իր խոսքը թիվ 27 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը։

Նա ասուլիսի էր եկել իր հաշմանդամ աշակերտ Սերյոժա Օհանջանյանի հետ:

«1999 թվականին ենք առաջին անգամ հաշմանդամ երեխա դպրոց ընդունել:Մեզ համար չինական այբուբեն էր, չգիտեինք՝ ինչ անել, բայց ամենահեշտը երեխաները ընդունեցին»,-պատմում է տիկին Բախշյանը:

Նա համոզված է, որ երբ մեծահասակները մատնացույց չեն անում, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում, չէ՞ որ ոչ ոք ապահովագրված չէ դրանից:

«Ներառական կրթությունը այսօր ամենակարևոր խնդիրներից է: Պետական քաղաքականությունը նույնպես գնում է դրան: Օրենքի երկրորդ ընթերցումը կլինի աշնանը, և ես համոզված եմ, որ արդեն 2014 թվականի սեպտեմբերից օրենքը կմտնի ուժի մեջ»,- հույս հայտնեց նա:

Տիկին Բախշյանը հիշեց նաև թե ինչպես դպրոց ընդունեց 11-ամյա հաշմանդամ Սերյոժային. «Դպրոցի մասին ֆիլմ էինք նկարում, Սերյոժան ասաց՝ ես ուզում եմ դառնալ կոմպյուտրի մասնագետ...Ես այսօր հպարտանում եմ նրանով»,-ժպիտով նշում է նա: Երազանքն իրականացել է. հիմա Սերյոժա Օհանջանյանը «Էխո» հասարակական կազմակերպության ղեկավարն է, ով նաև զբաղվում է կայքերի դիզայնով, փորձում է իր կազմակերպության շրջանակներում օգնել ու թիկունք դառնալ հաշմանդամ երեխաներին ու նրանց ծնողներին: