Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿԲԵԹԸ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԻ ԲԵՄՈՒՄ

Մշակույթ

Այսօր Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Մակբեթ» ներկայացման պրեմիերային վերաբերվող մամուլի ասուլիս, որին ներկա էին թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ տնօրեն Արմեն Խանդիկյանը, Մակբեթի գլխավոր դերակատար Արթուր Ութմազյանը, բեմանկարիչ Կարեն Գրիգորյանը եւ այլոք:

Այն հարցին, թե ինչու՞ Խանդիկյանը որոշեց բեմադրել հենց «Մակբեթը», նա պատասխանեց, որ այն համապատասխանում է մեր այսօրվա իրողությանը, «այսօրվա մեր կործանումներին, փլուզումներին, պաշտոնի համար դավեր նյութելուն»:

Խանդիկյանի ընդհանուր հաշվարկներով, ներկայացման վրա ծախսվել է մոտ վեց միլիոն դրամ: Բեմադրության մեջ ներգրավված են թատրոնի գրեթե բոլոր դերասանները, իսկ պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:

Արմեն Խանդիկյանը թատրոնի հետագա պլանների մասին խոսելիս ասաց, որ մտադրված է առաջին հերթին բեմադրել Պերճ Զեյթունցյանի «Մահապատիժ հայկական ձեւով» պիեսը, սակայն դա դեռեւս ներկայացման հաստատված վերնագիրը չէ: