Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱԼ ԱՐՏԱՀԱՆՈՒ՞Մ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ

Տնտեսություն

Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է դարձել 2003 թվականի փետրվարի 5-ին: Հայաստանի արտաքին առեւտրի համնական գործընկերներն են Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ, Իրանը եւ Վրաստանը:

«Այն փաստը, որ Հայաստանը դարձել է Առեւտրի Համաշխարհային կազմակերպության անդամ նշանավորում է անկախությունից ի վեր արձանագրած մեծ առաջընթացը: Սեմինարի ընթացքում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացված փորձնական գործողությունները, ՄԱԿ-ի Զարգացման կազմակերպության եւ այլ դոնոր նախաձեռնությունների հետ կօժանդակեն Հայաստանի նման երկրներին` խորացնելու նրանց ինտեգրումը համաշխարհային տնտեսությանն ու առեւտրին»,- ասաց Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Ավանեսովը` «Դոհայի զարգացման օրակարգի» իրականացումը սեմինարի ժամանակ:

Սեմինարի ընթացքում նշվեց, որ սերտիֆիկացումը եւ ստանդարտիզացումը լուրջ ազդեցություն է ունենում արտաքին առեւտրի վրա: Առեւտրին խանգարող մի շարք արգելքներ կան` ներառյալ կոռուպցիան մաքսային եւ հարկային մարմիններում: Բարդ եւ թերի է մաքսային եւ հարկային օրենսդրությունը. մաքսային ու հարկային մարմինների միջեւ համագործակցության պակաս կա, առեւտրի տեխնիկական արգելքներն արտահանման համար նույնպես քիչ չեն:

«Մի շարք համաձայնագրեր պետք է համապատասխանեն պահանջվող չափանիշներին, ԱՀԿ-ն մեզ պետք է աջակցի պարտավորությունների կատարման համար, սակայն, Հայաստանն արդեն համապատասխանում է պահանջվող չափանիշներին»,- նշեց Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ԱՀԿ եւ ԵՄ հետ վարչության պետ Ավետիս Հովհաննիսյանը:

«Դոհայի զարգացման օրակարգի» հիմնական նպատակներն են ապահովել առեւտուրը եւ արդյունաբերական զարգացումը, օժանդակել զարգացող եւ անցումային փուլում գտնվող երկրների ինտեգրմանը համաշխարհային տնտեսության եւ բազմակողմանի առեւտրային համակարգի մեջ: