Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ Է ՊԵՏՔ

Տնտեսություն

Եթե Հայաստանի երկաթուղային շրջափակումը վերանա, ապա Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները կտրուկ կավելանան: Սարատովի նահանգապետի խորհրդական Գեւորգ Ջիլավյանի կարծիքով, այդ դեպքում հնարավոր կլինի «ռուսական բիզնեսմենների կապիտալը ուղղել Հայաստան»:

«Մեր շատ հայրենակիցներ մեր նահանգում զբաղվում են խոշոր բիզնեսով, բայց Հայաստանի հետ համագործակցության դեպքում այն դառնում է անշահավետ, քանի որ չկա երկաթուղի»,- ասաց Գեւորգ Ջիլավյանը Միջազգային հայկական տնտեսական ֆորումի ժամանակ:

Սարատովից ներկայումս Հայաստան է ներկրվում կաուչուկ: Ըստ Ջիլավյանի, հնարավոր է Հայաստան ներկրել նաեւ ապակի: «Բայց յուրաքանչյուր բիզնեսմեն պետք է իմանա՝ ինչ տնտեսական արդյունք կլինի: Դրա համար այդ հարցը ամբողջովին չի լուծվում»,- ավելացրեց խորհրդականը: