Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐԻՆԱԿ ՊԵՏՔ Է ՎԵՐՑՆԻ ԿՈՐԵԱՅԻՑ

Տնտեսություն

«Տնտեսական բարձր աճ, նվազագույն սղաճ, բնակչության եկամուտների 10-15 տոկոս աճ, հսկայական ներդրումներ»: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը սա ծանուցեց Հայկական միջազգային տնտեսական ֆորումի պատվիրակներին՝ ավելացնելով, որ «Հայաստանը դիֆերսիկացված եւ դինամիկ զարգացմամբ գործընկեր է»:

Ըստ նախարարի, Հայաստանը կայուն զարգացման հայտ ներկայացնողի վճռականություն ունի եւ ինտեգրվում է համաշխարհային տնտեսությանը: Ճշմարիտյանի խոսքերով, պետություն-մասնավոր հատված գործընկերությունն էլ Հայաստանում ամուր հիմքերի վրա է:

Համաշխարհային Հայկական Կոնգրեսի կազմակերպած ֆորումի մասնակիցները տեղեկացան, որ Հայաստանն առայժմ չունի կայուն տնտեսական ռազմավարության հայեցակարգ. այն ներկայումս մշակում են եւ ընդունելու են:

Այս ելույթից հետո Հայաստանում Հարավային Կորեայի դեսպանը պատմեց՝ ինչպես է տնտեսապես զարգանում իր երկիրը: Պարոն դեսպանը նշեց, որ Կորեայում իրենք նախ խթանել են մանր ձեռնարկատիրությունը՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը, իսկ հետո մշակել են հատուկ ռազմավարություն: Նույնն անել նա խորհուրդ տվեց Հայաստանին.«Կորեան լավ օրինակ է Հայաստանի համար»: Նա վստահ է, որ այդ կստացվի, քանի որ. «Հայաստանն օժտված է կիրթ ժողովրդով»: