Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀ, ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀ

Տնտեսություն

Վերջին մի քանի օրերը Հայաստանում կարելի է բնորոշել իբրեւ ռուսաստանյան օրեր Հայաստանում: ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ ներկայումս գտնվում են ՀՀ-ում եւ ունենում տարբեր հանդիպումներ: Այդպես օրինակ` ՌԴ Տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն այսօր մասնակցել է Հայկական Միջազգային տնտեսական ֆորումի բացմանը:

Միջոցառման ժամանակ նշվեց, որ հայ-ռուսական առեւտրաշրջանառությունն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 34,5 տոկոսով եւ անցել է 200 միլիոն դոլարի սահմանը: Որպես կանոն ռուսական ներդրումներն ուղղվել են Հայաստանի արտադրական եւ բանկային ոլորտներ: Ի դեպ, 2003 թվականի տվյալներով ԱՊՀ երկրների շարքում Բելառուսից եւ Մոլդովայից հետո Հայաստանը երրորդ տեղում է ռուսական ներդրումների ծավալի տեսանկյունից:

Ռուսական կողմը շահավետ ներդում է համարում 2000 թվականին ստեղծված «Արմենալ» համատեղ ձեռնարկությունը եւ «Արմավիա» ընկերության բաժնետոմսերի 70 տոկոսի տրամադրումը «Սիբիր» ավիաընկերությանը:

Բնականաբար, Ռուսաստանը գոհունակությամբ է նշում նաեւ «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որով մի շարք հայկական ձեռնարկություններ հանձնվեցին ռուսական կողմին: Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ,

ՌԴ Տրանսպորտի նախագահ Իգոր Լեւիտինը հավաստիացնում է, որ Ռուսաստանի մասնավոր բանկերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի տարածքում ստեղծված ռուսաստանյան ձեռնարկությունների աջակցության ու նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: