Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՍՆԵՍ ԳԻՏԵ՞Ն, ԹԵ ՈՒՄ ԵՆ ՓՈՂ ՏԱԼԻՍ

Տնտեսություն

2004թ. հոկտեմբերի 4-ին Վաշինգտոնում անցկացվեց տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական իններորդ նիստը, որին մասնակցելու նպատակով ԱՄՆ էր ժամանել ՀՀ կառավարության պատվիրակությունը` հայ-ամերիկյան աշխատանքային խմբի համանախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ:

Ամերիկյան կողմի հետ աշխատանքային քննարկումների օրակարգը ընդգրկում էր Հայաստանում իրականացվող ԱՄՆ պետական օգնության ծրագրերի համակարգումը եւ դրանց հետագա ուղղությունները՝ հաշվի առնելով Հայաստանում աղքատության նվազեցման ռազմավարության եւ տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշների ապահովումն ու սոցիալական պայմանների բարելավումը, բանկային համակարգի բարեփոխումները, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ ոռոգման համակարգերի զարգացումը, «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շրջանակներում օժանդակության համար ներկայացվող ծրագրերի մշակման ընթացքը, ահաբեկչության դեմ պայքարի կարողությունների ամրապնդումը: