Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՕՐԵՆ ԵՐԿԻՐ Է

Հասարակություն

3 մասնավոր բանկերի խաբված ավանդատուները այսoր հավաքվել էին Հանրապետության նախագահի նստավայրի մոտ: Սակայն «Կրեդիտ Երեւան», «Երեւան սերվիս» եւ «Միավորված» բանկերի հարյուրավոր ավանդատուներից բողոքի ցույցի էին դուրս եկել ընդամենը մի քանի տասնյակը:

Խաբված ավանդատուները հավաքվեցին, մի քիչ զայրացան եւ գրեցին 3 նամակ: Մեկը նախագահին, մյուսը՝ վարչապետին, երրորդն էլ՝ ԱԺ-ի նախագահին, տեղեկացնելով, թե ինչպես են վերաբերվում մարդկանց պետական մարնինները:
Անարդյունք ցույցի վերջում ավանդատուները եկան մեկ եզրակացության - Հայաստանը անօրեն երկիր է: