Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մշակույթ

2004թ. հոկտեմբերի 2-ին § 3-ին Հայաստանի բոլոր պետական թանգարանների § պատկերասրահների մուտքը կլինի անվճար՝ լայն հասարակայնությանը Եվրոպական ժառանգության օրերին մասնակից դարձնելու նպատակով։

1991թ.-ին Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հաստատված «Եվրոպական ժառանգության օրերը» 1999թ.-ից ի վեր համատեղ իրականացվում են Եվրոպական միության համագործակցությամբ՝ «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով:

Միայն 2003թ. «Եվրոպական ժառանգության օրերին» մասնակցել են 48 երկրների մոտ 20 միլիոն քաղաքացիներ, որոնց համար եվրոպական դրոշի ներքո բաց են հայտարարվել շուրջ 33 հազար հուշարձաններ ու տեսարժան վայրեր, թանգարաններ ու ցուցասրահներ:

Այս տարի նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է Իսպանիայի Բարսելոն քաղաքում, սեպտեմբերի 3-5-ը: Ավանդաբար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր»-ին Հայաստանը կմիանա հոկտեմբերի 2-3-ին՝ «Գրերի գյուտից մինչ§ էլեկտրոնային մշակույթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների շարքով: Հոկտեմբերի 2-ին Օշականում կմեկնարկի նույնանուն սեմինարը: Այն կշարունակվի հաջորդ օրը Եր§անում § կուղեկցվի մուլտիմեդիա ցուցահանդեսով` որը կկայանա ՆՓԱԿ-ում: