Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սպորտ

Մակեդոնիայում շարունակվում է մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական 4-րդ խմբի հանդիպումները: Հայաստանի հավաքականը հանդիպելով տանտերերի` Մակեդոնիայի հավաքականի հետ, կարողացավ հաղթել 2:1 հաշվով:

Հանդիպման հենց երկրորդ րոպեին մակեդոնացիներին հաջողվել է գրավել Հայաստանի հավաքականի դարպասը, սակայն Հայաստանի հավաքականը 26-րդ րոպեին` Էդգար Մանուչարյանի հարվածից հետո, հավասարեցրել է խաղի հաշիվը: Երկրորդ գոլը` 40-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածից հետո, կրկին խփել է Էդգար Մանուչարյանը: 11 մետրանոցը նշանակվել է, երբ Կառլ Լոմբեին վայր են գցել տուգանային հրապարակում:

Այս խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել Ադրբեջանի դարպասը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ եւ հաղթանակի դեպքում դուրս կգա հաջորդ փուլ: Իսկ Ֆրանսիայի հավաքականը արդեն ապահովել է հաջորդ փուլի ուղեգիրը: