Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԵԴՎԵԴԻՆ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՎ ՊՈԲՈՐՍԿԻՆ

Սպորտ

Չեխական «Սպարտայի» եւ Չեխիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Կարել Պոբորսկին չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Չեխիա ընտրական հանդիպմանը: Այս մասին հայտնել է չեխերի մարզիչ Կարել Բրյուկները, նշելով, որ Պոբորսկին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի «Սպարտա» - «Լիոն» խաղում:

Մինչ այդ Չեխիայի հավաքականին հրաժեշտ էր տվել 2003թ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը: Վերջինս որոշել է կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա:

Մինչեւ Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը հայ ֆուտբոլիստները հոկտեմբերի 9-ին Տամպերեյում մրցելու են Ֆինլանդիայի հավաքականի հետ: Այդ մրցավեճին վնասվածքի պատճառով չի մասնակցի ֆինների հարձակվող Միքայել Ֆորսելը, որը երեւանյան մրցավեճում դարձավ գոլի հեղինակ:

Իսկ ահա Հայաստանի հավաքականի կազմում վնասվածքներ ունեն Արթուր Ոսկանյանը, Ռոման Բերեզովսկին, իսկ Ալբերտ Սարգսյանն էլ որակազրկված է: Հարցականի տակ է նաեւ Կարեն Դոխոյանի մասնակցությունը այս հանդիպմանը: Կարենը վնասվածք ունի եւ բաց է թողել Սամարայի «Կռիլյա Սովետովի» վերջին հանդիպումները: