Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ԵԼՈՒՅԹԸ

Սպորտ

Ընտրական հանդիպում անցկացրեց ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականը: Մեր ֆուտբոլիստուհիների մրցակիցը Իտալիայի հավաքականն էր: Հայաստանի հավաքականը պարտվեց 0:9 հաշվով:

Իհարկե զարմանալու ոչինչ չկա, քանի որ վերջին տարիներին կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ավելի խոշոր հաշիվներով էր պարտվում եւ ինչպես երեւում է երիտասարդներն էլ շարունակում են նույն ոճով:

Թվում էր թե վերջին ժամանակներս այս ոլորտում տիրող աշխուժության եւ ՀՖՖ-ի ավելի լուրջ մոտեցման շնորհիվ վիճակը փոքր ինչ փոխվել է: Սակայն, ինչպես ցույց տվեց իտալացիների հետ կայացած հանդիպումը, մեր աղջիկները այսօր բավականին ցածր մակարդակի վրա են եւ դեռ ահռելի աշխատանք է անհրաժեշտ նորմալ թիմ ստեղծելու համար: