Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

81-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ

Սպորտ

Հրապարակվել է թենիսի տղամարդկանց ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանը պահպանելով իր դիրքերը` կրկին 81-րդ տեղում է, որը կարելի է համարել ցածր վարկանիշ:

Իսկ ահա ընդհանուր ցուցակը գլխավորում են իսպանացիները, որոնց հաջորդում է Ֆրանսիան, իսկ Ավստրալիան 3-րդ տեղում է: Ռուսաստանի հավաքականը կրկին 4-րդ հորիզոնականում է, իսկ ահա բելառուսները 8-րդն են: Նախկին ԽՍՀՄ պետությունների շարքում Հայաստանը 8-րդ տեղում է եւ բացի Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականներից զիջում է Ուզբեկստանին (27), Ուկրաինային (61), Ղազախստանին (67), Վրաստանին (71) եւ Լատվիային (73): Մեզանից հետ են մնացել Լիտվան (86), Էստոնիան (89), Տաջիկստանը (92), Մոլդովան (95), Ադրբեջանը (105), Կիրգիզիան (117) եւ Թուրքմենստանը (143):

Վերջին տարիներին թենիսի Հայաստանի հավաքականը անհաջող ելույթներ է ունենում Դեվիսի գավաթի խաղարկության որակավորման փուլերում, ուստի տրամաբանական է վարկանիշային աղյուսակուոմ զբաղեցրած դիրքը: Ավելացնենք նաեւ, որ աղյուսակը հրապարակվում է հենց Դեվիսի գավաթի խաղարկության արդյունքներով: