Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆՈՐ ՈՒԺ

Քաղաքականություն

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը այսօր ՄԱԱ-ում հայտարարեց, որ ոչ մի գաղափարական հակասություն այսօրվա ընդդիմության ու իշխանության միջ§ չկա:

Ավելին գաղափարական հակասություն չկա անգամ նախկին ու ներկա իշխանությունների միջ§. «Ուղղակի նրանք ինչ մտածում՝ ասում էին, օրինակ, ասում էին՝ զիջելու ենք: Իսկ սրանք ազգայնական դրոշը ձեռքներին են զիջում»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ոչ ոք ազգի շահերի մասին չի մտածում. նրանք կամ գրպանի մասին են մտածում, կամ ծախված են օտարին: Այս պարագայում անհրաժեշտ է ձ§ավորել նոր ուժ, որը փչացած չի լինի, կունենա ազգային գաղափարներ § իր անձնական շահը կստորադասի ազգային շահին:

Իսկ հնարավո՞ր է, որ այդ գաղափարական ուժի ձ§ավորման գործում դեր խաղա ինքը՝ Ժիրայր Սեֆիլյանը: Մեր այս հարցին նա պատասխանեց, որ չի բացառվում, դեռ ավելին, ինքն իր վրա կարող է վերցնել այդ ուժը ձ§ավորելու պատասխանատվությունը:

Իսկ քանի որ մի առիթով Սեֆիլյանն ասել էր, որ ԼՂ բանակի գեներալ Սամվել Բաբայանը իր գործունեությունը ծավալելու է ոչ թե Ստեփանակերտում, այլ Եր§անում, հնարավոր է, որ նա էլ ներգրավվի այս գործին, Սեֆիլյանը պատասխանեց, որ եթե իրենց հայացքները համընկնեն, չի բացառվում, որ Սամվել Բաբայանն էլ մասնակցի այդ գործընթացին:

Ի դեպ, նա նա§ չբացառեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ համագործակցությունը՝ նոր ուժի ձ§ավորման գործում: