Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԱԾԻ ԱՊԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍԵԼ

Քաղաքականություն

Ազգային անվտանգության հարցերով Նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը միանշանակ դիտվում է Ադրբեջանի սահմանից դուրս, եւ որեւէ երկիր Ղարաբաղը Ադրբեջանի տարածք չի համարում, առաջացրել է շատերի տարակուսանքը:

Հիշեցնենք, որ նախագահի խորհրդականը «Փակագիծ» ակումբում հայտարարել էր նաեւ, որ Հայաստանում այսօր միակ ընդդիմությունը ՀՀՇ-ն է, մյուսները նրա արբանյակներն են:

ՀՀՇ նախկին անդամ, «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել Իսագուլյանի հայտարարությունները:

«Կարծում եմ` կա միտում Ղարաբաղի հարցում եղած ու սպասվելիք բոլոր ձախորդությունները նախկին իշխանությունների վրա բարդելու», - արձագանքեց Վիգեն Խաչատրյանը:

Ըստ նրա, Իսագուլյանը հող է նախապատրաստում իշխանության անհաջողությունները «միակ ընդդիմության» վրա բարդելու քարոզչություն սկսելու համար: