Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑՃԱԿԱՏ Է ԴԱՐՁԵԼ

Քաղաքականություն

«Քաղաքացիական երկխոսության եւ զարգացումների կենտրոնը» «Կոնգրես» հյուրանոցում այսօր սեմինար էր կազմակերպել Հայ-Թուրքական սահմանի բացման վերաբերյալ:

Քաղաքական տարբեր ուժերի եւ պետական կառույցների ներկայացուցիչներ տեսակետ արտահայտեցին, որ սահմանի բացումը միանշանակ բխում է մեր երկրի շահերից, Հայաստանը դարձնում տարանցիկ երկիր:

«Ազատական-առաջադիմական» կուսակցության ներկայացուցիչ Էդվարդ Մատինյանը նկատեց, որ ՀՅԴ-ն սեմինարին այդպես էլ չհստակեցրեց` սահմանը բացու՞մ է, թե ոչ. «Ճակատը բացե՞լ են, թե՞ չէ, Դաշնակցությունը խոսում ու գնում է, կարծես մենք նրանց լսողն ենք»:

Էդվարդ Մատինյանը նկատի ուներ այն, որ սեմինարին հրավիրվածներից շատերը սեփական տեսակետները արտահայտում ու միանգամից լքում են սրահը: