Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՆԴԻՐԸ ՈՉ ԹԵ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԵՆ, ԱՅԼ ԱՐԱՔՍԻ ՀՈՎԻՏԸ

Քաղաքականություն

«Քաղաքական տխմար ղեկավարության պատճառով է Ղարաբաղի շուրջ այսօր ստեղծվել այս իրավիճակը», - Մամուլի Ազգային Ակումբում հայտարարեց «Ազատագրված տարածքների պաշտանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա, Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերը պետք է գործոն լինեին, այնինչ աբխազներն են գործոն, իսկ հայերը ոչ:

Ժիրայր Սեֆիլյանը համարում է, որ ազատագրված տարածքների խնդիր գերտերությունների համար գոյություն չունի. «Խնդիրը Արաքսի հովիտն է. եւ Թուրքիայի համար լրիվ մեկ է Աղդամը հայերի ձեռքում է, թե ադրբեջանցիների: Նրանց խնդիրն է իրենց ձեռքը վերցնել Արաքսի հովիտը՝Արաքսի հարավը, Սյունիքի հարավը § Նախիջ§անը: Ով կվերահսկի այս տարածքը, նա կվերահսկի Հարավային Կովկասը»:

Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով, Ղարաբաղի հարցում ոչ հայանպաստ լուծումները մեր իշխանություններին պարտադրվում են ճնշումների տեսքով, որովհետ§ նրանք ընտրված չեն: Վլադիմիր Պուտինի առաջարկությունը §ս՝ վերադարձնել «գրավյալ տարածքները», § Ղարաբաղում ու Ադրբեջանում անցկացնել հանրաքվե, նա ընկալում է որպես ճնշում Քոչարյանի վրա.«Ճամբարից ճամբար ցատկելու իրենց ապաշնորհ, կոմպլեմենտար քաղաքականության պատճառով ՀՀ իշխանություններն անընդհատ ապտակների են արժանանում տարբեր կողմերից»:

Ժիրայր Սեֆիլյանը համարում է, որ օր առաջ գործող իշխանության հեռացումը միայն կփրկի Ղարաբաղը: Ժիրայր Սեֆիլյանը բացառում է ազատագրված հողերի վերադարձի հեռանկարը: Հայ ժողովուրդը եթե որոշի, որ այդ հողերը չի վերադարձնելու, ուրեմն բացառվում է, որ մի թիզ հող վերադարձվի,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Ի դեպ, «Ղարաբաղը գին չունի» Օսկանյանի հայտարարությունը § այդ ելույթը բավականին դուր է եկել Ժիրայր Սեֆիլյանին: Իսկ իշխանությունների մյուս բոլոր հայտարարություններն ու գործողությունները նա անվանեց անհեթեթություն. «Այնքան հաճախ են անհեթեթ հայտարարություններ անում, որ չենք էլ հասցնում մեկնաբանել»: