Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՐԱՍՏԱՆԸ ԵԽ-ԻՆ ՊԱՐՏՔ Է 2,4 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Քաղաքականություն

2000-ից Վրաստանը Եվրոպայի Խորհրդին չի վճարել 2,4 մլն դոլար անդամավճար: ԵԽ-ում Վրաստանի ներկայացուցիչ Լանա Գոգոբերիձեն նախօրեին հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ, որը խորհուրդ է տվել սկսել պարտքի մարումը:

«Ես չեմ հիշում որեւէ դեպք, որ որեւէ երկրի զրկեին ԵԽ անդամությունից `անդամավճար չմուծելու համար: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է կազմել պարտքի մարման գրաֆիկ»,- ասել է Գոգոբերիձեն: