Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ

Սպորտ

Այսօր Մակեդոնիայի Ստրուգա քաղաքում Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլի շրջանակներում մրցեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականները: Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է ոչ-ոքի` 0-0 հաշվով: Երկրորդ խաղակեսի 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականն ստացել է 11 մետրանոց հարվածի իրավունք, որն իրացրել է Էդգար Մանուչարյանը: Այնուհետեւ ֆրանսիացիները 63-րդ եւ 68-րդ րոպեներին երկու գնդակ են ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը, որից մեկը 11 մետրանոց, մյուսը` տուգանային հարվածից հետո:

Կարմիր քարտ է ստացել Հայաստանի հավաքականի անդամ Միխել Սիմոնյանը, եւ փաստորեն վերջին 10 րոպեները մեր ֆուտբոլիստները հանդես են եկել 10 հոգով: Ֆրանսիան հաղթել է 2:1 հաշվով եւ հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ստացել:

Այս թիմերի հետ միեւնույն խմբում ընդգրկված Մակեդոնիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի թիմին: Սեպտեմբերի 30-ին Հայաստանի հավաքականը կմրցի Մակեդոնիայի հետ: Պայքարը շարունակելու համար այս խաղում հայ ֆուտբոլիստներին արդեն անհրաժեշտ կլինի հաղթել մրցակցին: