Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» -Ը ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱԿՈՒՄԲ Է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբում հանդես է գալիս «Լեռնային Արցախ» թիմը: Ադրբեջանում, սակայն, լսելով ակումբի անունը, առանց մանրամասները ճշտելու կարծել են կամ որոշել, որ «Լեռնային Արցախը» հանդես է գալիս Ստեփանակերտի դրոշի ներքո, ուստի այս կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ՈւԵՖԱ-ին: Վերջինս էլ, մեջբերելով Ադրբեջանի ուղարկած նամակը, պարզաբանումներ է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղակացանք, որ հայկական կողմը տեղեկացրել է ՈւԵՖԱ-ին «Լեռնային Արցախի» իրական պատկանելիությունը: «Լեռնային Արցախը» արդեն մի քանի տարի է հանդես գալիս Հայաստանի առաջնություններում, իսկ նախկինում թիմը կոչվել է «Ղարաբաղ»:
«Լեռնային Արցախ» թիմը, որը պատկանում է «Հայք» ակումբին, գրանցված է Երեւանի Ագաթանգեղոս 2 հասցեով: