Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մշակույթ

Հայ ազգի տաղանդավոր մարդկանց արվեստը վայելում են օտարազգիները,- ասում է մաեստրո Օհան Դուրյանի արվեստի երկրպագու Վահան Վարդապետյանը:
80 ամյա մաեսրո Օհան Դուրյանը նշանակվել է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: Մաեստրոյի նշանակումը նվագախմբի երաժիշտներն ու նախկին գեղարվեստական ղեկավարը մեծ խանդավառությամբ են ընդունել:

Մաեսրոյի նվագավարմամբ առաջին համերգի կազմակերպիչը Ռուսաստանի դաշնության կառավարությունն էր եւ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Իդեպ, համերգի մասին գովազգային ցուցանակների վրա մաեստրո Օհան Դուրյանի անվան դիմաց գրված է եղել Ֆրանսիա:
Առաջին համերգից հետո Օհան Դուրյանն արդեն ստացել է հրավերներ Ճապոնիայում, Չինաստանում եւ Կորեայում հյուրախաղերի: