Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԸ» ԱՄՐԱՊՆԴՎԵՑ 3-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 22-րդ տուրի հանդիպումները: Առաջատար «Փյունիկը» 3:1 հաշվով հաղթեց «Արարատին»: «Փյունիկի» հերթական հաղթանակը թիմին ավելի ամրապնդեց 1-ին հորիզոնականում, քանի որ 2-րդ տեղում ընթացող «Միկան» չկարողացավ հաղթել «Կիլիկիային» եւ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով:
Ետնապահ «Կիլիկիան» վերջապես կարողացավ միավոր վաստակել:

«Բանանցը» Գյումրիում 2:1 հաշվով պարտության մատնեց «Շիրակին»: Շնորհիվ այս հաղթանակի «Բանանցը» ավելի ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում եւ այժմ 4 միավորով առաջ է անցել «Արարատից»: Հովհաննես Զանազանյանի սաները կարող են իրենց ամրության պաշարը «Արարատի» նկատմամբ էլ ավելի մեծացնել եթե հաջողության հասնեն «Միկայի» հետ հետաձգված խաղում:

Իսկ ահա «Արարատը» կրկին աչքի է ընկնում անկայուն խաղով հատկապես առաջատարների հետ մրցավեճում: Փաստորեն թիմը չկարողացավ առաջնության ընթացքում լուրջ խնդիրներ ստեղծել առաջատարների համար, որի արդյունքում հայտնվեց 4-րդ տեղում: