Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱՅՔ

Սպորտ

2004/05 թթ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության առաջին որակավորման փուլում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականը Էստոնիայում կմրցի Իտալիայի, Շվեդիայի եւ Էստոնիայի մինչեւ 19 տարեկան կանանց հավաքականների հետ:

Մեր ֆուտբոլիստուհիներն առաջին հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ կանցկացնեն սեպտեմբերի 28-ին, Էստոնիայի ժամանակով ժամը 16-ին, «Կադրիորգ» մարզադաշտում:

Երկրորդ հանդիպումը հայ ֆուտբոլիստուհիները կանցկացնեն Շվեդիայի հավաքականի հետ` սեպտեմբերի 30-ին, նույն ժամին, նույն մարզադաշտում:

Երրորդ հանդիպումը տեղի կունենա Էստոնիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ, հոկտեմբերի 6-ին, Էստոնիայի ժամանակով ժամը 14-ին: