Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՆՑ ՌՈՒՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Տնտեսություն

Տնտեսական հարցերով ռուս-հայկական միջխոհրդարանական հանձնաժողովը նախատեսում է հոկտեմբերի կեսերին քննարկել Ռուսաստանի Գազպրոմի` Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը ներգրավելու հարցը: Ըստ Ինտերֆաքսի, Գազպրոմը մտադիր է առաջարկել համագործակցություն գազամուղի` Հայաստանով անցնող հատվածի կառուցման համար, որը կապելու է Մեղրին Քաջարանին, ապա Երեւանին:

Գազամուղի` հայկական հատվածի կառուցման արժեքն անցնում է 30 մլն դոլարից, որն իբրեւ վարկ տրամադրել է Իրանի Արտահանումների զարգացման բանկը: Սրանով հնարավոր է դարձել Գազպրոմի մասնակցությունը այս ծրագրին: