Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՄԱԿԵԴՈՆԻԱ

Սպորտ

Այսօր Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնեց Մակեդոնիա: Մեր ընտրանին Եվրոպայի առաջնության առաջին ընտրական փուլում ընդգրկվել է 4-րդ խմբում եւ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կգտնվի Մակեդոնիայում, որտեղ էլ հաջորդ փուլի ուղեգրի համար կմրցի իր խմբում ընդգրկված Ֆրանսիայի, Ադրբեջանի եւ տան տերերի` Մակեդոնիայի հավավաքականների հետ:

Հայաստանի հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին, Ստրուգա քաղաքում, Մակեդոնիայի ժամանակով ժամը 15:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 18:30-ին), Ֆրանսիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ, որից հետո, սեպտեմբերի 30-ին, Օհրիդ քաղաքում, նույն ժամին ուժերը կչափեն Մակեդոնիայի ընտրանու հետ, իսկ հոկտեմբերի 2-ին, կրկին Ստրուգայում, նույն ժամին կմրցեն Ադրբեջանի հավաքականի հետ:

Ողջ մրցաշարի ընթացքում հայ ֆուտբոլիստները` Ադրբեջանի հավաքականի հետ հանգրվանելու են Մակեդոնիայի Ստրուգա առողջարանային քաղաքի «Դրիմ» հյուրանոցում:

Ընտրական այս խմբում 1-ին 2 տեղերը գրաված հավաքականները դուրս կգան հաջորդ փուլ: