Փեսայի հարստությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի’ Միքայել Մինասյանի ունեցվածքի եւ Հայաստանում նրա դերակատարման մասին մամուլը բազմիցս գրել է: Այս տարվա մարտի 9-ին նա նշանակվեց Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Ըստ «Հետքի»՝  ուսումնասիրելով նրա գույքն ու եկամուտները’ պարզվեց, որ Մ. Մինասյանն իրականում մեծ կարողության տեր է եւ սեր ունի գեղանկարների եւ քանդակների նկատմամբ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Միքայել Մինասյանն ունեցել է բնակարան, 3 հատ բնակելի տուն եւ կից հողամաս, ավտոհանգրվան, հյուրատուն եւ հողամաս, ինչպես նաեւ մեկ առանձին հողամաս:

Միքայել Մինասյանը, որպես շարժական գույք, հայտարարագրել է ընդամենը 2011թ. արտադրության «Ducati Diavel» մակնիշի մոտոցիկլետ:

Մարտի 9-ի դրությամբ նա ունեցել է 2 հատ 50 հազար դրամ արժողության բաժնետոմսեր:

Զգալի չափերի են հասնում նորանշանակ դեսպանի հանձնած կամ նրան վերադարձված փոխառությունները’ ընդհանուր հաշվով 999 միլիոն 310 հազար դրամ:

Առանձնանում են հատկապես Միքայել Մինասյանին պատկանող գեղանկարների եւ քանդակների հավաքածուները, որոնք նույնպես արժեքավոր են: Թեեւ դրանց գինը նա չի նշել, սակայն հեղինակների անուններն արդեն հուշում են գեղանկարների ու քանդակների արժեքի մասին:

Գեղանկարներ’

1. Հակոբ Կոջոյան, 3 հատ

2. Հակոբ Անանիկյան, 3 հատ

3. Խաչիկ Յեսայան, 4 հատ

4. Գաբրիել Գյուրջյան, 2 հատ

5. Մհեր Աբեղյան, 3 հատ

6. Հակոբ Հակոբյան, 5 հատ

7. Արա Բեքարյան, 3 հատ

8. Վարդգես Սուրենյանց, 3 հատ

9. Գայանե Խաչատրյան, 8 հատ

10. Սերգեյ Փարաջանով, 1 հատ

11. Ժան Գառզու, լիտո, 3 հատ

12. Էմիլ Գազազ, 6 հատ

13. Ժանսեմ, լիտո, 7 հատ

14. Մարինե Պետրոսյան, 2 հատ

15. Ռոբերտ Էլիբեկյան, 5 հատ

16. Ֆելիքս, 1 հատ

17. Նալբանդյան, 2 հատ

18. Ռուբեն Աբովյան, 2 հատ

19. Տոնինո Գուերա, 1 հատ

20. Բարդուղ Վարդանյան, 2 հատ

21. Դեղձ Աշոտ, 2 հատ

22. Վահրամ Գաֆեսջյան, 1 հատ

23. Արամիկ, 2 հատ

24. Թենի Վարդանյան, 2 հատ

25. Փանոս Թերլեմեզյան, 2 հատ

26. Գրիգոր Խանջյան, 3 հատ

27. Բաշբեհուկ-Մելիքյան, 1 հատ

28. Արսեն Շաբանյան, 2 հատ

29. Ռուդոլֆ Խաչատրյան, 3 հատ

30. Իոսիֆ Կոռալով, 3 հատ

31. Երվանդ Քոչար, 3 հատ

32. Գեւորգ Բաշինջաղյան, 5 հատ

33. Մարտիրոս Սարյան, 3 հատ

34. Մինաս Ավետիսյան, 2 հատ

35. Պոտպոմոգով, 1 հատ

36. Արշիլ Գորկի, 1 հատ

37. Հարություն Կալենց, 1 հատ

38. Սիմոն Գալստյան, 1 հատ

39. Պերճ Ակնունի, 1 հատ

40. Վրույր Գալստյան, 4 հատ

41. Ջոտտո, 1 հատ

42. Ազիզյան, 1 հատ

43. Դավիդ Երեւանցի, 3 հատ

44. Հովհաննես Զարդարյան, 3 հատ

45. Տարոն Մուրադյան, 3 հատ:

Քանդակներ’

1. Ժան Գառզու, 2 հատ

2. Ֆերնանդո Բոտերո, 1 հատ

3. Էմիլ Գազազ, 2 հատ

Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի եկամուտներին, նա շահաբաժնից ստացել է 58 միլիոն դրամի եկամուտ, իսկ 4 հազար 668 դոլարն էլ եղել է վարկային գիծը:

Մարտի 9-ի դրությամբ դեսպանն իր հաշվին ունեցել է 400 միլիոն դրամ, 1 միլիոն 304 հազար դոլար եւ 268 հազար եվրո: