Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ», ԶԳՈՒՇԱՑԻՐ

Տնտեսություն

Գազաֆիկացումն իրականացվում է քաղաքաշինական, ճարտարապետական ու գեղագիտական նորմերի կոպիտ շեղումներով, երբեմն` անփույթ: Այս որակավորմանը համաձայն է նաեւ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը:

Մեր հարցին` Ձեզ դո՞ւր է գալիս գազաֆիկացման գործընթացի իրականացումը, նախարարը պատասխանեց` ոչ: Իսկ դիտարկմանը, որ ընկերությունները քաղաքաշինական չհաստատված նախագծերով, իրենց հարմար ձեւերով գազաֆիկացում են իրականացնում, սակայն նախարարության ենթակայության «Քաղաքաշինության պետական տեսչությունը» չի պայքարում դրա դեմ, ինչը հենց այդ կառույցի գործառույթներից է, Արամ Հարությունյանը տեղում որոշում կայացրեց. «Ձեր հարցն ընդունում եմ ի գիտություն եւ այսօրվանից կզբաղվեմ այդ խնդրով»:

Տեղեկացնենք, որ հանրապետության հիմնական մասն արդեն գազաֆիկացվել է` «ինչպես ընկերությանը հարմար է» տարբերակով: Դա բխել է վերահսկողության բացակայությունից: Նման գործառույթ 2005թ. հունվարի 1-ից պատրաստվում է իրականացնել նաեւ «Հայլեռտեխհսկողություն» ընկերությունը, որը նույնպես Քաղաքաշինության նախարարության կազմում է: