Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3-ՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ «ԲԱՆԱՆՑՆ» Է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրում «Բանանցը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Արարատին»: 1-ին կեսում «Բանանցից» մեկական գոլերի հեղինակ դարձան Սամվել Մելքոնյանը եւ Ռոմեո Ջենեբյանը, որից հետո թիմերը գնացին ընդմիջման:

2-րդ կեսում «Արարատի» ֆուտբոլիստ Կարեն Նավոյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Այս հաղթանակից հետո «Բանանցը» 31 միավորով գտնվում է 3-րդ տեղում, եւ, ի տարբերություն 4-րդ տեղում հանգրվանած «Արարատի», մեկ խաղ քիչ է անցկացրել: «Արարատը» վաստակել է 30 միավոր:

Գյումրիի «Շիրակը» 2:0 հաշվով առավելության հասավ «Կոտայքի» նկատմամբ: Գյումրեցիները տոնեցին 3-րդ անընդմեջ հաղթանակը, որի շնորհիվ բարձրացան 6-րդ հորիզոնական:

Իսկ ահա «Կոտայքը» եւ «Կիլիկիան» գտնվում են համապատասխանաբար 7-րդ եւ 8-րդ հորիզոնականներում: