Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սպորտ

Հայաստանի ներկայիս լավագույն շախմատիստներից մեկը` Լեւոն Արոնյանը, արդեն մի քանի տարի է, ինչ հանդես է գալիս Գերմանիայում: Այժմ նա Երեւանում է եւ պատրաստվում է Հայաստանի հավաքականի կազմում մասնկացել հոկտեմբերին մեկնարկող համաշխարհային օլիմպիադային:

Արոնյանը դեռ պարապում է անհատական ծրագրով իր խաղընկերներ Գաբիրել Սարգսյանի եւ Արա Մինասյանի հետ: «Կարծում եմ Հայաստանի հավաքականը ոչ մեկին չի զիջում բացի Ռուսաստանից, ուստի պայքարելու ենք բարձր տեղերի համար: Եթե լավ մարզավիճակում լինենք, ապա կարող ենք նաեւ գրավել 1-ին տեղը», - ասաց Արոնյանը:

Տաղանդավոր գրոսմայստերը ուշադրությամբ հետեւում էր նաեւ երեկ ավարտված շախմատի Հայաստանի առաջնությանը: Արոնյանը անկեղծորեն ասաց, որ պարտիաների որակը այնքան էլ բարձր չէր: Ըստ նրա, պատճառը առաջնությունը 2 շրջանով անցկացնելն էր, որի արդյունքում շախմատիստների մոտ հոգնածություն էր առաջացել: