Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՆԱՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Սպորտ

Հայաստանի շախմատի նորընծա չեմպիոն Արտաշես Մինասյանը հաղթական պարտիայից հետո մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ վերջնական որոշված չէ արդյոք ինքը կնդգրկիվի Հայաստանի հավաքականի կազմում, որը շուտով մասնակցելու է համաշխարհային օլիմպիադային:

Խոսելով ավարտված առաջնության մասին Մինասյանը ասաց. «Կային շախմատիստներ, որոնք գտնվում էին վատ մարզավիճակում, օրինակ Աշոտ Անաստասյանը եւ Գաբիրել Սարգսյանը: Բարեբախտաբար ես լավ վիճակում էի եւ կարողացա գրավել 1-ին տեղը»:

Չեմպիոնը նշեց նաեւ, որ 14 տուր խաղալը այնքան էլ հեշտ չէ եւ ինքը մրցաշարերի վերջնամասում այնքան էլ հաջող հանդես չի գալիս եւ դա ֆիզիկական վատ պատրաստվածության պատճառն է:

Իսկ ահա առաջիկա օլիմպիադայում Մինասյանի կարծիքով Հայաստանի հավաքականը պետք է պայքարի առաջատար եռյակում տեղ ունենալու համար: «Պատրաստ եմ հանդես գալ հավաքականում, սակայն պետք է որոշ ժամանակ հանգստանամ, քանի որ Հայաստանի առաջնությունը բավականին հոգնացուցիչ էր», - եզրափակեց Մինասյանը: