Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՅՍՕՐ

Սպորտ

Շախմատի Հայաստանի առաջնությունը մոտենում է ավարտին: Կայացան նախավեջին` 13-րդ տուրի հանդիպումները: Առաջատարը` Արտաշես Մինասյանը, սեւրով հանդիպելով Գաբրիել Սարգսյանին, պարտություն կրեց, որից հետո չեմպիոնության պայքարը ավելի սրվեց, քանի որ 2-րդ տեղում ընթացող Ասրյանն էլ իր հերթին պարտություն կրեց Տիգրան Քոթանջյանից: Բենիամին Գալստյանն էլ հաղթեց Աշոտ Անաստասյանին, իսկ Չիբուխչյանը զիջեց Փաշիկյանին:

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 9.5 միավորով գլխավորում է Արտաշես Մինասյանը, որից ընդամենը կես միավորով է ետ մնում Կարեն Ասրյանը: 3-րդ տեղում ընթացող Գաբիրել Սարգսյանը իր ակտիվում ունի 8 միավոր:

Այսօր կկայանա վերջիրն տուրը, որից հետո էլ կպարզվի, թե ով է Հայաստանի 2004թ. չեմպիոնը: Արտաշես Մինասյանը կհանդիպի 7-րդ տեղում գտնվող Արթուր Չիբուխչյանի հետ, իսկ ահա Կարեն Ասրյանի մրցակիցը Գաբիրել Սարգսյանն է: