Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ՈՍԿԻ, ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶ

Սպորտ

Սարատովում ավարտվեց բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցեցին նաեւ մի շարք հայ մարզիկներ:

Նրանցից ամենահաջողը հանդես եկավ 52-կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, որն իր քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Իսկ ահա Վաղարշակ Ասլանյանը եւ Սամվել Բարսեղյանը նվաճեցին բրոնզե մեդալներ:

Ընդհանուր առմամբ Հայաստանի պատանեկան հավաքականի մրցելույթները կարելի է հաջող համարել:

Նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ վերջին տարիներին այս մարզաձեւում մեր ունեցած հաջողությունները բավականին համեստ են եղել, եւ եթե մեդալներ նվաճած պատանիները հաջող հանդես գան առաջիկայում, ապա բռնցքամարտում ունեցած Հայաստանի երբեմնի համբավը կրկին կարող է որոշ չափով վերականգնվել: