Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՂՐ ԷԼ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Մուլտի Ագրո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1989թ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ: Այսօր«Մուլտի Ագրո»ՍՊԸ-ի Մեղվաբուծական գիտաարտադրական կետրոնի բացումն էր:

Կենտրոնը աշխատում է 2567 մեղվաբույծների հետ, այն ունի 51 աշխատող եւ 5 գիտնական: Նրանք արտադրում են երեք տեսակի մեղր՝ նախալեռնային, լեռնային եւ Սյունիքի մարզի մեղր:Այս տարի ստացվել է 7 հազար տոննա մեղր, սակայն ուղիղ կեսը տրվել է մեղուներին, որպեսզի լրացուցիչ սնունդով չկերակրվեն:

Արտադրվող մեղրի մեկ կիլոգրամը 2500 դրամ է, սակայն մեղրը, ինչպես նշեց «Մուլտի- Ագրո» ՍՊԸ ձեռնարկության տնօրեն Ռոզա Ծառուկյանը, առայժմ չի արտահանվում:

ՍՊԸ-ն ունի նաեւ հատուկ մասնագիտացված խանութ, որտեղ վաճառվում են մեղրի բոլոր տեսակները: «Այսօր Գյուղատնտեսության բնագավառի համար կարեւոր օր է, բնագավառը իր փրկության առաջին քայլերն է անում, մեր երկիրն ունի սննդամթերք արտադրելու լայն հնարավորություն, հիմա տարեկան արտադրվում է 1000-ից 1500 տոննա մեղր»,- ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:

Ինչպես նշեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը արտահանման ծրագրեր կան, արտահանվելու է ոչ միայն մեղրը, այլեւ ծաղկափոշին եւ դեղորայքը:

Ի դեպ, արտադրվում է նաեւ Պրոպոլիս հեղուկը, որը բույսերի կոնում աճող սոսնձանման նյութ է: Սա օգտագործվում է բրոնխների, ստամոքսի եւ լնդերի հիվանդությունների համար: Դեղորայքը վաճառվում է լաբորատորիայում: