Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված երեխաների ընտանիքներին կօգնեն

Հասարակություն
b5f26e7c49b871b2758ee09add118b6d

Ռուսաստանի 102-րդ ռազմական բազայի տարածքում ականի պայթյունից զոհված՝ Վահրամաբերդ գյուղի երկու երեխաների ընտանիքներին աջակցություն կտրվի։

Քիչ առաջ ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ ռազմական բազայի հրամանատարության հետ համաձայնություն է ձեռք բերվել։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին, Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, ականի պայթյունից զոհվել էին 12-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը։