Ոստիկաններն ու քաղաքացիները բախվեցին (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է իր պայքարը շարունակել մինչև հաղթանակ:

«Իշխանական կերուխումը վերջացել է: Իրենց կերած չալաղաջը` անուշ»,- այսօր հանրահավաքի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի հովհաննիսյանը ոստիկաններից պահանջեց բացել բոլոր ճանապարհները, քանի որ ինքը ժողովրդի հետ պատրաստվում է գնալ Սերժ Սարգսյանի նաստավայր:

«Մենք հիմա գնում ենք Բաղրամյան 26` լռությամբ, առանց վանկարկելու «Րաֆֆի նախագահ», միայն` «Հայաստան»: Գնում ենք մեր նստավայրը: Հետո գնալու ենք Ծիծեռնակաբերդ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ոստիկանները Վալերի Օսիպյանի գլխավորությամբ թույլ չեն տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա համակիրների առաջ շարժվել Ազատության հրապարակից: Ցուցարարներին սակայն հաջողվեց ճեղքել ոստիկանների պատնեշը: Բազմության սկզբում հաջողվեց Մաշտոցի պողոտայից մտնել Բաղրամյան պողոտան:

Սակայն ոստիկանները Բաղրամյան պողոտայով արդեն մի քանի շարք էին կազմել: Բազմաթիվ ոստիկաններ այս պահին քաղաքացիներին թույլ չեն տալիս հասնել Բաղրամյան 26: