Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՏԸ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Տնտեսություն

Պետությունը որոշել է վերականգնել հայ հասարակության հավատը բանկային համակարգի նկատմամբ § խթանել համակարգի կայացումը: Այդ նպատակով կառավարությունը հեղինակել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» օրինագիծը, որն էլ այսօր ներկայացվեց մի քանի պատգամավորի դատին:

Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց օրինագիծը: Այն ենթադրում է առ§տրային բանկերում ավանդադրված գումարների պետական երաշխավորում:

Այսինքն, եթե ՀՀ-ում գործող որ§է բանկ սնանկ է ճանաչվում, ապա ստեղծվելիք հիմնադրամը բանկի ավանդատուներին վերադարձնում է մինչ§ 2 մլն դրամ, իսկ արտարժույթով ավանդներ ներդրածներին՝ 1մլն դրամի չափով: Այս քայլով էլ փորձ է արվում խթանել ազգային արժույթի վարկանիշի բարձրացմանը:

Հիմնադրամի ստեղծմանը նպաստել է Գերմանիայի կառավարությունը, որը այդ նպատակով մեր կառավարությանն է հատկացրել 3,5 մլն եվրո:

Պատգամավորներից օրինակ Հրայր Կարապետյանը նկատեց, որ շատ փոքր է երաշխավորվելիք գումարի չափը՝ 2 մլն դրամ գումարը: «Սա չի վերականգնի հավատը բանկային համակարգի նկատմամբ», - ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Նկատենք, որ ՀՀ կառավարության ստեղծելիք հիմնադրամը չի երաշխավորելու ՀՀ-ում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում ավանդադրված գումարները: Շտապենք ասել, որ ՀՀ-ում այդպիսի մասնաճյուղեր չկան: