Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԻՐՔ ՄՈՒՂԱՄԻ ՄԱՍԻՆ

Մշակույթ

«Ես ուրախ կլինեմ, եթե իմ գիրքն օգնի սկսնակ կատարողներին մուտք գործել արվեստի հիասքանչ աշխարհը՝ դուդուկի կախարդական աշխարհը»: Այսպիսի նախաբանով է սկսվում դուդուկահար, Անդրկովկասում մուղամաթի արվեստի ճանաչված գիտակներից մեկի Գեորգի Մինասյանի նոր գիրքը:

Այսօր ՀՀ Ազգային գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:

Երեւանի Պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեվանյանի խոսքերով, դուդուկի հայրենիքը կարող է լինել Հայաստանը, քանի որ մեզ մոտ հնուց ստեղծագործություններ են գրվել դուդուկի համար եւ այն ունեցել է բազմաթիվ ունկնդիրներ.«Դուդուկը այդպես էլ կմնար ուղղակի մշակութային գործիք, եթե իրեն չգեղեցկացնեին Գեորգի Մինասյանի նման արվեստի գործիչները»:

Գիրքը հրատարակվել է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Այստեղ համառոտ տեղեկություններ են տրվել դուդուկի մասին, նաեւ ներկայացված են հոգեւոր, ժողովրդական եւ գուսանական երգերի լավագույն օրինակները:

Ըստ Գեորգի Մինասյանի, ինքը ուրախ է հատկապես գրքում տեղ գտած մուղամների մասին հոդվածների համար. «Այսօր Հայաստանում դարերով հայ մշակույթի մասնիկը ներկայացնող մուղամները չեն լսում, որի պատճառը մեկն է՝ այդ գեղեցիկ երաժշտության ոչ ճիշտ մատուցումը»: