Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒԺ-ԴՅՈՒ-ՐՈՆ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հասարակություն

Ֆրանսիայի Բուժ-Դյու-Րոն նահանգը համագործակցելով Շիրակի մարզի հետ զգալի աջակցություն է ցուցաբերել այս մարզին: Նահանգի միջոցներով կառուցվել է Գյումրիի ֆրանսիական դպրոցը, նորոգվել է Երեւանի Նորք-Մարաշ հիվանդանոցը, ինչպես նաեւ Մոսկվա կինոթատրոնը:

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ժան-Նոել Գերինի գլխավորած պատվիրակությունը մտադիր է ընդլայնել Հայաստանի համար նախատեսված օգնության ծավալները եւ նոր համագործակցություն փնտրել կրթական, գիտական, մշակութային եւ տնտեսական ոլորտներում: Շիրակի մարզին նահանգի կողմից արդեն հատկացվել է 16000 եվրո:

Պատվիրակության հետ Հայաստան ժամանած հայ գործարարները, Ժան-Նոել Գերինի խոսքերով, Բուժ-Դյու-Րոն նահանգի շարժիչ ուժն են հանդիսանում: