Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ԿԱՅՔ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ

Մշակույթ

«Հայաստանի թերթերը քիչ թե շատ ներկայացնում են մշակութային կյանքը, սակայն ոչ այնքան խորը,դրա համար էլ ստեղծվեց այս ինտերնետային ամսագիրը»,- ասաց Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցացիայի նախագահ եւ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը www.arvest.am ինտերնետային կայքի շնորհանդեսի բացման ժամանակ: Այն տեղի ունեցավ այսօր Ազգային պատկերասրահում:

2 տարի առաջ եղել է ինտերնետային մշակութային ամսագիր, որը թարմացվել է երկու կամ երեք ամիսը մեկ: Մշակութային www.arvest.am ինտերնետային կայքում ցանկացած մշակութային օջախ հնարավորություն ունի տեղադրել իր գովազդը: Այսօր 110 կազմակերպություն է գրանցված կայքում:

Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը ասաց, որ մասնակիցները բավականին պասիվ են եւ այս շնորհանդեսը հնարավորություն կտա շատերին տեղեկանալու այդ կայքի մասին:

Ծրագիրը իրականացվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: