Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇԵՑ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Մշակույթ

Արդեն երկրորդ տարին է սեպտեմբերի 8-ին Երեւանի Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցին տոնում է սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը:

Ավետիս քահանա Դանիելյանի համոզմամբ, այս տոնակատարությունը թեկուզ եւ մեծ շուքով չի նշվում Կաթողիկե եկեղեցում, սակայն գեղեցիկ ավանդույթ դառնալու հիմքեր ունի:

Այս տարի ավանդական սուրբ պատարագից բացի, հայ Կաթողիկե եկեղեցու բակում երեխաները կազմակերպել էին յուրահատուկ ցուցահանդես: Նրանք իրենց նկարներում փորձել էին ցույց տալ, թե իրենց պատկերացմամբ ինչպիսին է սուրբ Մարիամ Աստվածածինը:

Ավետիս քահանա Դանիելյանի խոսքերով, այսպիսի տոնակատարությունները աղանդավորության դեմ պայքարի ինչ-որ տարբերակ են:

Ըստ նրա, աղանդները մեր հասարակության համար մեծ չարիք են դարձել.«Հայ եկեղեցին երբեք չի նահանջի այդ խնդրից ընդմիշտ ձերբազատվելու համար»: