Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԻԴԵՐԻՆ

Քաղաքականություն

Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի ասուլիսը: Վերջինս ներկայացրեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգը` կարեւոր համարելով հատկապես ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրությունները, որի առաջին փուլը տեղի է ունենալու վաղը:

Չորեքշաբթի օրը սպասվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը ԵԽ, որի այցին, պարոն Շիդերի բառերով, հետաքրությամբ են սպասում, տեսնելու, թե ինչ է ասելու նա:

Ինչ-որ բան փոխվե՞լ է Հայաստանում ապրիլյան բանաձեից հետո` «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին ի պատասխան ԵԽԽՎ նախագահն ասաց, որ մոնիտորինգի խմբի զեկուցող Յեժի Յասկերնիան վերջերս այցելել է Հայաստան` գնահատականներ տալու ԵԽԽՎ Հայաստանւի վերաբերյալ հունվարյան եւ ապրիլյան բանձեւերի կատարման վերաբերյալ, եւ հանդիպումներ է ունեցել թե իշխանությունների, թե ընդդիմության հետ:

«Թեեւ նրա մասին քննադատական կարծիներ կան, բայց դա արդարացված չէ: Նա անկախ զեկուցող է եւ կարող եմ վստահել նրան»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Ա1+»-ին եթեր տրամադրելու հարցին, որը եւս բանաձեւի պահանջ է, պարոն Շիդերը ասաց, որ այս հարցով ՀՀ իշխանությունների հետ երկխոսությունը անընդհատ շարունակվում է:

Ստրասբուրգ
Կարինե Ասատրյան
«Ա1+»