Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ՍՊԱՍԵՑՐԻՆ

Քաղաքականություն

ԵԽԽՎ ամառային նստաշրջանին մասնակցելու համար Երեւանից միասին Ստրասբուրգ ժամանեցին Հայաստանի պատվիրակության վեց անդամներից երեքը՝ Շավարշ Քոչարյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արմեն Ռուստամյանը:

Ֆրանկֆուրտի օդանավակայանում պատվիրակության անդամներն արդեն անցել էին մաքսակետը եւ սպասում էին Ստրասբուգ մեկնող ավտոբուսին, երբ հայտնաբերեցին, որ Արտաշես Գեղամյանը չկա:

Վերջինս «խցանման մեջ» էր հայտնվել: Մյուս ուղեւորների պես «Ազգային միաբանության» նախագահը սպասում էր իր հերթին, երբ մաքսավորը թակեց դուռը եւ մի ուղեւորի հետ գնաց՝ վերջինիս հետ կապված խնդիրը պարզելու համար: Երիտասարդը ռուս ֆուտբոլիստ էր, որ Ֆրանկֆուրտ էր ժամանել՝ չիմանալով՝ ում մոտ, գրպանում դրամ չունենալով:

Արտաշես Գեղամյանը պատգամավորական մանդատը չօգտագործեց առանց հերթի մյուս շարքով մաքսային ծառայողին մոտենալու համար: Չնայած այդ շարքում հիմնականում հայաստանցիներն էին:

Ի դեպ, սա այս ժամանակահատվածում երկրորդ օրինակ էր, որը ցույց տվեց, թե Գեղամյանը կարող է համբերատար, առանց բողոքելու սպասել:

Ռուս ֆուտբոլիստից առաջ առանց հերթի մաքսավորին, վերջինիս հրահանգով, մոտեցան մոտ տասը մարզիկներ:

Ստրասբուրգ
Կարինե Ասատրյան
«Ա1+»